211652_close_icon
views-count1354 դիտում article-date 20:40 07-08-2024

Կուրսկի մարզում ուկրաինական բանակն առաջ է գնում․ գրավված են Լեոնիդովո և Լյուբիմովկա գյուղերը. «Рыбарь»

Իրավիճակը Կուրսկի շրջանում շարունակում է վատթարանալ. վերջին մեկ ժամվա ընթացքում մի քանի հաստատումներ են ստացվել Սուջայի վրա ուկրաինական կազմավորումների առնվազն մասնակի վերահսկողության, ինչպես նաև մինչև Կորենևոյի սահմանները հակառակորդի զրահախմբերի առաջխաղացման մասին, գրում է «Рыбарь» թելեգրամյան ալիքը:

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Սուջայի արևմտյան արվարձաններ։ Հարթավայրում տեղակայված բնակավայրի կենտրոնը «գորշ գոտում» է։ Ռուսական զորքերը վերահսկողություն են պահպանում քաղաքի արևելյան հատվածի բարձունքներում։

«Միևնույն ժամանակ, ուկրաինական կազմավորումները առաջ են շարժվել Սուջայից հարավ. այս տարածքում հաստատվել է Ուկրաինայի զինված ուժերի գրավումը Գորնալ, Գուևո և Կուրիլովկա բնակավայրերում։ Ռուսական անօդաչու թռչող սարքերի օպերատորներն իրականացնում են տարածքի հետախուզում և թիրախային նշումներ՝ հայտնաբերված հակառակորդի դիրքերը կրակով ոչնչացնելու նպատակով, իսկ ցամաքային զորքերի ստորաբաժանումները, սահմանապահները և ռուսական գվարդիայի ստորաբաժանումները հակագրոհ են ձեռնարկում»,- գրում է «Рыбарь»-ը։

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ ուկրաինական կազմավորումները միաժամանակ ընդլայնել են վերահսկողության գոտին հյուսիսարևմտյան հատվածում։ Գրավված են Լեոնիդովո և Լյուբիմովկա գյուղերը։

Միաժամանակ ռուսական զորքերը հակահարձակման փորձ են ձեռնարկել մոտակա Զելենի Շլյախ գյուղի ուղղությամբ, սակայն գյուղն ազատագրել չի հաջողվել։

Նմանատիպ նյութեր