ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջին Շահինի և կոնգրեսական Մայք Թերների հետ։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է հարաբերությունները վերականգնելու և բարելավելու անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հաստատել վրացական կողմի պատրաստակամությունը։
Նրա խոսքով, Վրաստանը մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցը և հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները կվերադառնան զարգացման դրական դինամիկայի։