211652_close_icon
views-count790 դիտում article-date 18:08 21-08-2024

Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը

Իրանի խորհրդարանն այսօր հաստատել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի նոր կառավարության ամբողջական կազմը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Նոր կառավարության նախարարների բոլոր առաջարկված թեկնածուները կարողացել են ստանալ խորհրդարանի վստահության քվեն և հաստատվել են պաշտոններում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արտգործնախարար է դարձել ԱԳ նախկին փոխնախարար Աբաս Արաղչին։ 

Նմանատիպ նյութեր