211652_close_icon
views-count2540 դիտում article-date 23:30 22-02-2021

Վրաստանի խորհրդարանը հաստատել է Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և երկու դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած նախարարների նոր կաբինետին, գրում է Shantnews.am-ը:

Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է դարձել անցյալ շաբաթ Գիորգի Գախարիայի հրաժարականից հետո: Նա այս որոշումը կայացրել է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին ՝ ասելով, որ չի կարող իր թիմի հետ համաձայնության գալ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիային կալանավորելու վերաբերյալ:

Վրաստանի կառավարության նոր կազմի մեջ են մտնում բոլոր նախկին նախարարները, բացի երկուսից։ Մայա Ցկիտիշվիլիի փոխարեն ենթակառուցվածքների նախարար է դարձել Իրակլի Կարսելաձեն, իսկ Պաշտպանության նախարարությունը, որը մինչև վերջերս գլխավորում էր Ղարիբաշվիլին, այժմ կգլխավորի նրա տեղակալ Ջուանշեր Բուրչուլաձեն:

Նախարարների կաբինետի կազմը հետևյալն է. ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Չխենկելին, առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հաշտեցման և քաղաքացիական ինտեգրման հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին, ֆինանսների նախարար Վանո Մաչավարիանին, արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին, արդարադատության նախարար Գոչա Լորտկիպանիձեն, շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարար Լևան Դավիթաշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Առաջին պաշտոնական այցելությունը Վրաստանի նորընտիր վարչապետը կկատարի Բրյուսել, աապ՝ Բաքու: Այստեղ նա մտադիր է անձամբ Ալիևի հետ քննարկել Դավիդ Գարեջի վանական համալիրի  շուրջ ստեղծված հարցերը:

Նմանատիպ նյութեր