Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը
Վրաստանի խորհրդարանն այսօր հրավիրած արտահերթ նիստում հաստատել է երկրի կառավարության նոր կազմը: Որոշման օգտին միաձայն քվեարկել է 89 պատգամավոր:
Այսպես, Սփյուռքի հարցերով նախարարի պաշտոնը կզբաղեցնի Գելա Դումբաձեն: Տարածաշրջանային զարգացման նախարար է նշանակվել Դավիդ Շավլիաշվիլին, գյուղնախարար՝ Օթար Դանելիան, Պատիժների իրականացման նախարար՝ Գեորգի Մգեբրիշվիլին, Հարկադիր տեղահանվածների հարցերով նախարար՝ Սոզար Սուբարին, Շրջակա միջավայրի պահպանության նախարար՝ Էլգուջա Խոկրիշվիլին, Մշակույթի և հուշարձաների պահպանության նախարար՝ Միխայիլ Գեորգաձեն: