211652_close_icon
views-count763 դիտում article-date 22:06 30-08-2024

Կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ․ Հասանով

Շատ կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Այդ միջոցառումները նախատեսվում է շարունակել նաև հետագայում։

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգացել է Թուրքիայի աջակցությունը»,- ասել է Հասանովը։

Նմանատիպ նյութեր