211652_close_icon
views-count712 դիտում article-date 11:37 02-09-2024

Պուտինը 10 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Տիվայի հանրապետություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով ժամանել է Տիվայի Հանրապետության մայրաքաղաք Կիզիլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պուտինը ժամանել է Տիվայի Հանրապետության մայրաքաղաք Կիզիլ։ Երկրի ղեկավարը 10 տարվա մեջ առաջին անգամ է այցելում տարածաշրջան»,- հայտնում է լրատվական գործակալությունը։

Ուղևորության շրջանակներում Պուտինը կստուգի «Հայրենիքի հերոսների» անվան թիվ 20 նոր դպրոցը, որտեղ կանցկացվի բաց դաս «Զրույց կարևորի մասին» թեմայով։ 

ՌԴ նախագահը խորհրդակցություն կանցկացնի՝ նպատակ ունենալով քննարկել Տուվայի զարգացումը, կհանդիպի հանրապետության ղեկավար Վլադիսլավ Խովալիգի հետ։

Նմանատիպ նյութեր