628 դիտում
16:45 04-09-2024
Հռոմի պապն Ինդոնեզիայում խոստացել է աշխատել միջկրոնական երկխոսության ուղղությամբ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ինդոնեզիայի ղեկավարներին կոչ է արել պաշտպանվել կրոնական ծայրահեղականությունից, որը, նրա խոսքով, խեղաթյուրում է մարդկանց կրոնական համոզմունքները «խաբեության և բռնության» միջոցով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հարավարևելյան Ասիայում 12-օրյա շրջագայության ընթացքում իր առաջին ելույթում քահանայապետն ասել է, որ կաթոլիկ եկեղեցին կավելացնի իր ջանքերը միջկրոնական երկխոսության ուղղությամբ՝ հույս ունենալով, որ կօգնի վերացնել ծայրահեղականությունը:
«Այսպես նախապաշարմունքները կարող են վերացվել, և փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը կարող է աճել», - ասել է Հռոմի պապը Ջակարտայի Մերդեկա նախագահական պալատում մոտ 300 քաղաքական գործիչներին և կրոնական առաջնորդներին ուղղված ուղերձում:
«Սա անփոխարինելի է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու, այդ թվում՝ ծայրահեղականությանը և անհանդուրժողականությանը հակազդելու համար, որոնք կրոնի խեղաթյուրման միջոցով փորձում են պարտադրել իրենց տեսակետները՝ օգտագործելով խաբեությունն ու բռնությունը», - ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Ինդոնեզիայի բնակչությունը կազմում է մոտ 280 միլիոն մարդ, որոնց մոտ 87 %-ը մուսուլման է։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր 12-օրյա շրջագայության ժամանակ 87-ամյա Հռոմի պապը կայցելի նաև Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր՝ անցնելով 33 000 կմ։ Նա Հռոմ կվերադառնա սեպտմբերի 13-ին։

Նմանատիպ նյութեր
1573 դիտում
09:06 08-05-2015
Վաշինգտոնի Մայր Տաճարում հնչեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք. տեսանյութ
2032 դիտում
19:32 24-06-2014
Հռոմի պապն իջել է մեքենայից` հաշմանդամ տղային համբուրելու համար.asekose.am
1312 դիտում
23:23 21-09-2014
«Իսլամական պետության» թիրախում Հռոմի պապն է
Այս բաժնից
1012 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
661 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը