211652_close_icon
views-count604 դիտում article-date 17:50 07-09-2024

Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով

Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով Միշել Բարնիեի՝ վարչապետ նշանակվելու դեմ։ Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը։

Ռիա նովոստին գրում է, որ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի կուսակցությունները, որոնք ընտրություններից հետո ավելի շատ պատգամավորական մանդատ էին ստացել,  ֆրանսիացիներին կոչ էին արել դուրս գալ փողոցներ ամբողջ երկրում այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել էր իրենց թեկնածու Լյուսի Կաստեին նշանակել վարչապետ: Դաշինքի ամենամեծ կուսակցությունը զգուշացրել է տարբեր քաղաքներում 138 բողոքի ցույցերի մասին։

France Bleu ռադիոկայանը հայտնում է, որ արևմտյան Լա Ռոշել քաղաքում ցույցի ժամանակ հավաքվել է մոտ երկու հազար մարդ։ Հարևան Սենտեում, ըստ ոստիկանության, բողոքի ցույց է անցկացնում մոտ 300 մարդ։ Տարբեր քաղաքներում նույնպես հարյուրավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաներին։ 

Նմանատիպ նյութեր