211652_close_icon
views-count1342 դիտում article-date 22:59 02-11-2024

ԱՄՆ քաղաքացին 2 տարի շարունակ Ռուսաստանին գաղտնի տեղեկատվnւթյnւն է փnխանցել Ուկրաինայի վերաբերյալ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից դուրս է բերվել ամերիկացի Դենիել Մարտինդեյլը, ով օգնել է ռուսական զինուժին, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են երկրի ուժային կառույցներից՝ նշելով, որ նա հոկտեմբերի 27-ին է դուրս բերվել։

«Դոնեցկի մոտ մարտական առաջադրանք կատարող ռուս զինվորականները մարտական գոտուց դուրս են բերել ԱՄՆ քաղաքացի Դենիել Մարտինդեյլին և նրան տարել Դոնեցկ»,- հայտնել են լրատվամիջոցին։

Նշվում է, որ ամերիկացին ուկրաինական կողմում է գտնվել 2022 թվականի փետրվարի 11-ից և իր իսկ նախաձեռնությամբ կապ է հաստատել ռուսական ուժային կառույցների հետ՝ 2 տարի շարունակ նրանց տրամադրելով Ուկրաինայի ռազմական օբյեկտների կոորդինատները։ Ամերիկացու հաղորդած տվյալներն օգտակար են եղել ռուսական կողմի համար՝ թիրախավորված հարվածներ հասցնելու ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին, տեխնիկային, կենդանի ուժին։

Ռազմական գոտուց հոկտեմբերի 27-ին դուրս բերված ամերիկացին Դոնեցկից տեղափոխվել է Մոսկվա, այժմ գտնվում է այնտեղ ու նույնիսկ հասցրել է մամուլի ասուլիս տալ ռուսական լրատվամիջոցներին։

Ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, ասել է, որ Մոսկվա տեղափոխվելն իր ցանկությունն է եղել, իսկ մինչ այս կատարած գործողությունները՝  սեփական նախաձեռնությունը։ Նա մանրամասնել է նաև, որ 2022-ին Ուկրաինա է եկել Լեհաստանից, որտեղ միսիոներ էր։

Նմանատիպ նյութեր