211652_close_icon
views-count1012 դիտում article-date 14:07 03-11-2024

Իսրայելը ավերել է Լիբանանի երկու խոշոր շրջանները միացնող կամուրջը

Իսրայելի կործանիչները հարվածել են Ջեբել Աքրում լեռնային շրջանի կամրջին, որը միացնում էր Սիրիային սահմանակից Լիբանանի հյուսիսային Աքքար և Հերմել շրջանները։ Այս մասին հայտնում է El Nashra լրատվական պորտալը։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ աղբյուրի, այս հարվածն իրականացվել է այն բնակավայրերի վրա  օդային հարձակման ընթացքում, որոնք գտնվում էին հարևան Սիրիայի սահմանային անցակետերի մոտ։ Պորտալի տվյալներով, դրանք իրանամետ «Հեզբոլլահ» շիա կազմակերպության համար հենակետեր են ծառայում։

El Nashra-ն  նշում է, որ հարձակման արդյունքում կամուրջը ավերվել է, շրջանների միջև տրանսպորտային կապն ընդհատվել է, և  Լիբանանի հյուսիսարևելք մարդասիրական օգնություն հասցնելու խնդիր է առաջացել։

Ավելի վաղ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային հատվածում գտնվող «Հեզբոլլահ» խմբավորման թիրախներին։ Այնտեղ  առնվազն 10 հզոր պայթյուն է որոտացել։

Նմանատիպ նյութեր