1630 դիտում
21:12 18-11-2024
Բաքվին և Երևանին մեկ տարի ժամանակ է տրվել ռասայական խտրականության վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին և Հայաստանին ժամանակ է տվել մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը՝ ռասայական խտրականության դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր պատրաստելու համար։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Ինչպես նշել են դատարանում, խոսքն այն փաստաթղթերի մասին է, որոնցում կողմերը հերքում են գործի էության վերաբերյալ հակառակ կողմի փաստարկները։
Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Միջազգային դատարանում դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի։ Հայցը մեղադրում է Ադրբեջանին հայերի դեմ տասնամյակների գործողությունների համար, որոնք առաջին պլան են մղվել 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։
Նույն թվականի սեպտեմբերի 23-ին Բաքուն հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Երևանը տարածաշրջանում խտրական գործողություններ է կատարել և շարունակում է խտրական գործողություններ կատարել ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց էթնիկ ծագման պատճառով։ Երկու կողմերն էլ պահանջել են կիրառել միջանկյալ միջոցներ, որոնք սահմանում է դատարանը՝ դատավարության ընթացքում լարվածության աճից խուսափելու համար։ Այս պահանջները մասամբ բավարարվել են։
Նոյեմբերի 12-ի իր որոշումներում դատարանը վճռել է, որ, որ իրավասու է քննել երկու հայցերը, բացառությամբ Ադրբեջանի պահանջների՝ կապված շրջակա միջավայրին վնաս պատճառելու և ենթադրյալ գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը՝ կողմերի միջև ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը:

Նմանատիպ նյութեր
1908 դիտում
16:34 29-08-2020
Բողոքի ցույց Վաշինգտոնում` ընդդեմ ռասայական խտրականության ու ոստիկանական ամենաթողության
Այս բաժնից
1096 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1111 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար