211652_close_icon
views-count1171 դիտում article-date 09:58 27-12-2023

«Պարոն Մարության, խոսում եք Նոր տարվա ծախսերից, բա դուք քանի՞ ներկայացում եք 2019 թ․-ից խաղացել՝ հռհռալով ու մարդկանց ուրախացնելով». aravot.am

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ավագանու նիստում անդրադարձավ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի ելույթին։

«Պարոն Մարության, խոսում էիք Նոր տարվա ծախսերից, արցախցի երեխաներին էիք բերում օրինակ, թե ի՞նչ սրտով ենք անում այդ ծախսերը Ամանորի միջոցառումները։ Բա դուք քանի՞ ներկայացում եք 2019 թվականից խաղացել՝ հռհռալով ու մարդկանց ուրախացնելով։ Բա ի՞նչ սրտով էիք բեմում խաղում։ Պարոն Մարության, խնդրում եմ, ձեր ներկայացումների սցենարներն ու դրանց համար ծափահարություններ քաղաքապետարանի դահլիճից դուրս փնտրեք կամ կարող եք նաեւ ձեր արդեն իսկ գործընկեր դարձած կուսակցության հետ համատեղ դուք ձեզ ծափ տաք կամ ձեր համատեղ տերերը, ինչն արդեն իսկ ակնհայտ է»,- ասաց Անի Խաչատրյանը։

Նա հավելեց․ «Այո, Երևանը կորցրեց քաղաքապետ, բայց ես ուրախ եմ, որ երեւանցիները նորից վերագտան իրենց սիրելի դերասանին մոնոներկայացումներում»։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարդորեց․ «Տիկին Խաչատրյան, խնդրում եմ ամեն դեպքում կոռեկտ եղեք»։

Նմանատիպ նյութեր