211652_close_icon
views-count2209 դիտում article-date 13:59 05-02-2025

Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am

ArmLur.am-ի տեղեկություններով այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում է Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը։

Ձերբակալվել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, ով նախկինում եղել է Կենտրոնի համատիրության նախկին նախագահ։

ArmLur.am-ի տեղեկություններով վերջինս աշխատել է նաև նախկին քաքաքապետ Հայկ Մարությանի ղեկավարման ընթացքում, և բացահայտումը, որի հիման վրա ձերբակալվել է Ղիմոյանը, կապված է այդ տարիներին նրա աշխատանքային գործունության հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։

ArmLur.am-ի տեղեկություններով կա 7 ձերբակալված։ ArmLur.am-ի տեղեկություններով ձերբակալվածներից մեկը Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը՝ Արամ Այվազյանը ևս ձերբակալվածների մեջ է։

Նմանատիպ նյութեր