211652_close_icon
views-count817 դիտում article-date 21:36 07-02-2025

Տարածաշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից․ Գերմանիայում ՀՀ դեսպան


Ուրախ էի ՀՀ դեսպանատանը հյուրընկալել իմ բարեկամին՝ Բունդեսթագի պատգամավոր (ԱԴԿ), Գերմանիա-Հարավային Կովկաս գործընկերության խմբի և Զբոսաշրջության հանձնաժողովի անդամ Նիկո Թիփելթին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը․

«Պարոն Թիփելթը և ես համակարծիք ենք. տարածշրջանային խաղաղությունը բխում է բոլոր ժողովուրդների շահերից, այն կխթանի տնտեսական աճը և կբարձրացնի համընդհանուր բարեկեցության մակարդակը։ Ես շնորհակալ եմ պարոն Թիփելթին այս ճանապարհին իր գործադրած ջանքերի համար»։ 

Նմանատիպ նյութեր