211652_close_icon
views-count997 դիտում article-date 11:57 10-02-2025

Մանիպուլյացիան չափ ունի՞, ինչո՞ւ եք ասում 65 դրամ է տրանսպորտի ինքնարժեքը, ասեիք ձրի է, կամ՝ մինուս. Ավինյանը՝ ընդդիմությանը

Վերջերս սկսել են հայտարարել, թե տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամ է, մեկ ուղևորափոխադրման համար, չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղի՞ց են վերցնում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրա Ավինյանը:

«Կարող էին ասել 23 կամ 6 դրամ, 7 դրամ: Դա ավելի լավ կհնչեր: Մինչդեռ իրականում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսը մոտավորապես 1,8 միլիարդ է: Ես դեռ չեմ հաշվում գնված ավտոբուսները»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ մի խնդիր ունեն՝ արած աշխատանքը պետք է ավելի լավ ներկայացնել: «Պետք է այս պարզ ճշմարտությունները մարդկանց հասանելի դարձնել, որովհետև երբ որ մենք չենք խոսում, խոսում են մանիպուլյացիայի լեզվով, մարդիկ էլ այդպես լսում են: Ինչ-որ մի սուտ եթե անընդհատ կրկնես, մարդիկ ուրիշ բան չլսեն, կասեն, հա, փաստորեն սա է ճիշտը:  Եկեք տրամաբանենք՝ 1990-ականների վերջից 100 դրամ ուղևորափոխադրման վճար ենք ունեցել, հիմա ուզում են մարդկանց համոզել, որ նոր 12 մետրանոց գերմանական ավտոբուսներով և 8.5 մետրանոց այս մեր նոր պարկով հնարավոր է 65 դրամով մարդկանց տեղափոխել: Ասում են՝ դա է ինքնարժեքը, ասում եմ՝ կարող էին ասել 6 դրամ, ինչո՞ւ 65, 7 դրամ, ձրի, մինուս»,- հավելեց Ավինյանը:

Ավինյանը նշեց՝ մանիպուլյացիան չափ ունի՞, սահման ունի՞, ինչ-որ մի կետում ավարտվելո՞ւ է մարդկանց մասսայաբար խաբելու պրակտիկան։

Նմանատիպ նյութեր