2188 դիտում
14:58 10-02-2025
Աշխատանք՝ 2020-ից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց
Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում․ ծրագրից կարող են օգտվել նաև Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրել երեք բաղադրիչներից որևէ մեկը՝
Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25.000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50.000 դրամի չափով)։
Երրորդ բաղադրիչի շրջանակում՝ գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 300.000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
Գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։
«Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

- ստանալ մասնագիտական ուսուցում և անցնել աշխատանքի,
- ձեռք բերել աշխատանքային փորձ և անցնել աշխատանքի,
- անցնել աշխատանքի՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ իրականացվում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպում։ Այս դեպքում՝ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, ինչպես նաև շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային և սոցիալական վճարները՝ առաջին 3 ամսում ամսական առավելագույնը 25.000 դրամի չափով, հաջորդ 9 ամիսներին՝ ամսական առավելագույնը 50.000 դրամի չափով)։
Երրորդ բաղադրիչի շրջանակում՝ գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում՝ 300.000 դրամի չափով՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։
Գործատուին հնարավորություն է տրվում անձամբ ընտրել, թե իրեն դիմած քաղաքացին որ բաղադրիչի անհրաժեշտությունն ունի։
«Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
12198 դիտում
15:27 23-11-2017
Կառավարությունը որոշեց 2 ֆուտբոլիստի ազատել պարտադիր զինծառայությունից
5562 դիտում
13:46 29-03-2019
Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վեց ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինծառայությունից
Այս բաժնից
1264 դիտում
20:02 10-02-2025
Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
934 դիտում
19:51 10-02-2025
ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում․ ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան կատարած այցը
796 դիտում
19:36 10-02-2025
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի չորրորդ բաժինը. տեսանյութ