Այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին. Տիգրան Աբրահամյան
Ցեղասպանության զոհերի հիշատակման այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին, իր խոսնակի շուրթերով հնչեցնելով` հարևան պետության դրոշ այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է, անպատասխանատու ու անընդունելի:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը` թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը:
Ինչ վերաբերվում է սադրանքներին և հրահրումներին, ապա այդ գործելաոճը դաջված է փաշինյանի սիրելի գործընկերների` թուրք ու ադրբեջանցի ճակատին, որոնց ցեղասպան վարքը դրսևորվել է 110 առաջ` Արևմտյան Հայաստանում, 37 տարի առաջ` Բաքվում, Սումգայիթում և Գանձակում, 2 տարի առաջ էլ` Արցախում»,- գրել է նա: