Սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը տեղափոխվել է հիվանդանոց
Սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը սրտի անբավարարվածության խնդիրներով օրեր առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը տեղեկացավ Էրեբունի բժշկական կենտրոնից:
Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ավելին` հիվանդանցից տեղեկացանք, որ նա իրեն շատ լավ է զգում եւ այսօր դուրս կգրվի հիվանդանոցից:[b] SHAMSHYAN.com[/b]-ը առողջություն է մաղթում սիրված դերասանին: