3243 դիտում
21:38 15-06-2022
Ռաֆայել Քոթանջյանը գնում է միանալու իր արվեստակից ընկերոջը` Կիմ Երիցյանին
Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ռաֆայել Քոթանջյանը գնում է միանալու Կիմ Երիցյանին:
Այս օրերին,երբ մեր արվեստը մեծ կորուստ է կրել, հիշեցի այն բարեկամությունը և ստեղծագործական համագործակցությունը, որ ունեին ժողովրդական արտիստներ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ և ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆԸ։
Կիմ Երիցյանի հիշատակին տողերիս հեղինակի կողմից տպագրության պատրաստած "Միշտ ափերի....նաև ծափերի" գրքում տպավորվել է Ռաֆայել Քոթանջյանի հուշագրությունը իրենց համագործակցության մասին։ Ահա թե ինչ է գրում Ռաֆայել Քոթանջյանը. " Ինձ համար շատ հեշտ էր Կիմ Երիցյանի նման խաղընկեր ունենալը, և ապացույցը այն է,որ շատ֊շատ դերեր եմ խաղացել հենց Կիմ Երիցյանի հետ։ Խոսքը ոչ միայն թատերական դերերի մասին է,այլև հեռուստատեսային մեր գործունեության։
Բազում օրինակներ մենք ունենք,թե' Նոր տարիները, թե' տարբեր հաղորդումները, որ մենք արել ենք Կիմ Երիցյանի հետ համատեղ։ Այսինքն`մասնակիցների խումբը, եթե 3 հոգուց էր կազմված, ուրեմն մեջը կային Կիմ Երիցյանը, Ռաֆայել Քոթանջյանը ու ևս մեկը, եթե 4 հոգի էր`ուրեմն էլի Կիմ Երիցյանը, Ռաֆայել Քոթանջյան և ևս երկու հոգի։ Այսինքն`մենք անպակաս էինք երկուսով։ Եվ մեկիս անունը տվողը, մյուսի անունը միանգամից էր տալիս։ Չէին ասում Կիմ Երիցյանը ու .....,ասում էին`Կիմ Երիցյանը, Ռաֆայել Քոթանջյանը ու ....Այսինքն` մենք մի անձ էինք, հետո մնացածն էին։ Ու ես գոհ եմ դրանից, որովհետև շատ ու շատ հետաքրքիր դերեր ծնվել են հենց այդ միասնությունից"։
Հիմա էլ Ռաֆայել Քոթանջյանը գնում է միանալու իր արվեստակից ընկերոջը` Կիմ Երիցյանին։

Նմանատիպ նյութեր
9167 դիտում
10:42 11-02-2014
Սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը տեղափոխվել է հիվանդանոց
6406 դիտում
10:27 13-06-2022
Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը. Tert.am
Այս բաժնից
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
496 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները