Ադրբեջանում Աքրամ Այլըսլիին արդեն «թաղում են»
Ադրբեջանի Լրագրողների հետազոտական կայքն այս գիշեր լուր է տարածել այն մասին, որ գրող Աքրամ Այլըսլին մահացել է: Տեղեկատվությունն արագորեն տարածվել է ադրբեջանական ողջ մամուլով:
Ժամեր անց, սակայն, պարզվել է, որ գրողի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը: Այլըսլին անձամբ է զանգահարել ադրբեջանական ԶԼՄ-ներին և իր վրդովմունքը հայտնել կեղծ տեղեկատվություն տարածելու վերաբերյալ:
«Ես դատի եմ տալու նրանց: Ես կպատժեմ բոլոր նրանց, ովքեր նման սուտ տեղեկատվություն են տարածել: Ես չեմ մահացել, ես ողջ եմ»,-հայտարարել է գրողը:
Հիշեցնենք, որ Այլըսլիի՝հայ-ադրբեջւանական հարաբերությունները շոշափող «Քարե երազներ» վեպը մեծ աղմուկ հանեց, իսկ գրողը դարձավ ադրբեջանցիների «աչքի փուշը»: