Խոշոր հրդեհ՝ Ֆինլանդիայի դպրոցներից մեկում
Ֆինլանդիայի Կոուվոլա քաղաքի դպրոցներից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մի քանի 100 մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնում է «ЮЛЕ» հեռուսաընկերությունը։
Դպրոցը գտնվում է քաղաքի կենտոնական թաղասմասում, որը այժմ շրջափակված է, քանի որ կրակը մարել դեռ չի հաջողվում։ Մոտ 600 աշակերտ և դպրոցի անձնակազմի աշխատակիցները տարհանվել են։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Ըստ ականատեսների խոսքերի, հրդեհը բռնկվել է ֆիզկուլտուրայի դահլիճում։ ԶՄԼ֊ների տվյալներով հրդեհի պատճառը օդափոխման համակարգի կարճ միացումն է եղել։