Ռուսները նույնիսկ վստահ չեն, որ այդ ՄՄ֊ը կայանալու է, բայց հայերը, «ջուր չտեսած՝ բոբիկացել են»․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների մեր աղբյուրներն ասում են, որ այս գերատեսչություններում շնչակտուր աշխատանք է սկսվել տարբեր օրենքների, որոշումների, նորմատիվների մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ։ Հիմնաորումները մոտավորապես այսպիսին են Բելառուս-Ղազախստան այսինչ համաձայնագրին միանալու համար, ՌԴ այսինչ օրենքի այսինչ կետին մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով և այլն:
Ռուս գործընկերները պարզապես ծիծաղում են մերոնց պատրաստակամության և չեղած միությանն անդամակցելու ձգտումների վրա։ Իրենք անգամ վստահ չեն, որ այդ Մաքսային միությունը կայանալու է, բայց հայերը, «ջուր չտեսած՝ բոբիկացել են»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։