Ադրբեջանում ավտոմեքենաների բախումից բանակի սպան և զինծառայողը ողջ-ողջ այրվել են
Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղի է ունեցել ավտովթար՝ Ford մակնիշի և Mercedes մակնիշի ավոտմեքենաների մասնակցությամբ:
Տեղեկությունների համաձայն մեքենաների բախումից հրդեհ է բռկնվել Mercedes-ի մեջ, որում եղել են Ադրբեջանի Իսմայիլի շրջանի N զորամասի սպա, 28-ամյա Նազարով Էլչին Տաղինը, և նույն զորամասի զինծառայող, 21-ամյա Զեյնալով Էլչին Զաքիր օղլուն:
Հաղորդվում է, որ վերջիններս ողջ-ողջ այրվել են:
Ford-ի վարորդ Մամեդով Սալեհ Ազիզ օղլուն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թովուզի կենտրոնական հիվանդանոց: