211652_close_icon
views-count2039 դիտում article-date 17:13 04-03-2014

Կահիրեի դատարանը արգելել է «ՀԱՄԱՍ»-ի գործունեությունը Եգիպտոսի տարածքում․ ԶԼՄ֊ներ

Երեքշաբթի Կահիրեի դատարանը որոշում է կայացրել արգելել «ՀԱՄԱՍ» պաղեստինյան խմբավորման գործունեությունը Եգիպտոսի տարածքում։ Ըստ վճռի, իսլամիստական կազմակերպությունների բոլոր ներկայացուցչությունները պետք է փակվեն։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ «ՀԱՄԱՍ» շարժումը, որը տարիներ շարունակ մի շարք երկրների, ԵՄ֊ի և ԱՄՆ֊ի կողմից ահաբեկչական կազմակերպություների ցուցակում է, 2007֊ից ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածը։

Նմանատիպ նյութեր