5157 դիտում
21:23 14-03-2014
Նոր բացահայտում. «Սուրիկ Խաչատրյանի եւ Իժոյի` թալանը չկիսելու պատճառով Հորադիզը ընկավ». aravot.am
Արցախյան ազատամարտի ժամանակ Հորադիզի դիրքերը պաշտպանող զինվորներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ և [url=http://www.aravot.am/2014/03/14/440678/]Aravot.am[/url]-ին պատմել է, որ 1994 թվականին Հորադիզի անկման մեղավորները ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը եւ Գորիսի բատալիոնի հրամանատար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էին:
«Հորադիզը ընկավ Սամվել Բաբայանի` Իժոյի, եւ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի` թալանը չկիսելու արդյունքում: Այն ժամանակ իրար մեջ բախում է լինում, թե ով պետք է տնօրինի տարածքի ավարը: Երբ Հայաստանի կողմին հատկացում չեն անում, Հայաստանի կողմը իր զորքը հետ է կանչում: Երբ գնացել եմ, զինվորներն աջ ու ձախ դա էին պատմում` կամազները ցիստեռները բարձեցին տարան, շշերը հավաքեցին տարան, ինչի համար տարածք գցեցին, իսկ մենք զոհերի գնով ու ջանասիրաբար հետ վերցրինք տարածքը»,- պատմել է զրուցակիցը:
Ըստ նրա, Հորադիզի անկման պատճառը ճշտվեց, բայց ոչ ոք չպատժվեց. «Սերժ Սարգսյանը բոլորին հոգով, անունով, նասկու, կոշիկի չափսերով գիտեր, չէ որ զոհեր եղան Հորադիզի անկման պատճառով ու ճշտվեց անկման պատճառը: Ի՞նչ պատիժ ստացան Սուրիկ Խաչատրյանն ու Բաբայան Սամվելը»: Նրա խոսքով, Հորադիզը հետ բերելու համար այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը դիմել են Կոռնիձոր ջոկատի հրամանատարին` Արայիկ Խուդավերդյանին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/03/14/440678/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
11:10 22-05-2015
Դատի կտամ ցանկացածին, Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյանի. Գևորգ Կոստանյան. տեսանյութ
1966 դիտում
20:34 25-07-2023
Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Այս բաժնից
1465 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
880 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին