Ղրիմում անցկացվում է հանրաքվե. ուղիղ միացում
Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում այսօր՝ մարտի 16-ին, տեղի ժամանակով ժամը 08:00-ին սկսվել է հանրաքվեն, որով որոշվելու է շրջանի կարգավիճակի հարցը:
Քվեարկման է դրվել 2 հարց՝ կազմված ռուսերեն, ուկրաիներեն և ղրիմական-թաթարական լեզուներով, «Դուք կո՞ղմ եք Ղրիմը Ռուսաստանի դաշնությանը որպես սուբյեկտ միանալուն» և «Դուք կո՞ղմ եք, որ վերականգնվի Ղրիմի հանրապետության 1992թ. Սահմանադրությունը և կո՞ղմ եք Ղրիմի կարգավիճակին՝ որպես Ուկրաինայի մաս»:
Հանրաքվեի ընթացքին և կարևոր իրադարձություններին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: