211652_close_icon

Գազայի հատվածում գնդակոծման հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի

views-count1295 դիտում article-date 19:07 29-07-2014
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆաթ քաղաքի ռմբակոծման հետևանքով զոհվել է 7 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Պաղեստինի վթարային ծառայությանը։ «3 հարկանի բնակելի շենքի փլուզման պատճառով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 5 կին, 1 երեխա»,֊ ասվում է հաղորդագրությունում։ Նշենք, որ Գազայի հատվածում մարտական գործողությունների սկզբից մինչ օրս զոհվել է 1092 մարդ։

Նմանատիպ նյութեր