Շվեյցարիայում երկու գնացք է բախվել. կան տուժածներ
Շվեյցարիայում երկու գնացքների բախման հետևանքով մի քանի վագոններ դուրս են եկել գծից և շրջվել են եկել:
Շվեյցարական ոստիկանությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել որ Ցյուրիխ քաղաքից 30կմ դեպի հյուսիս՝ Ռաֆց համայնքում: Կա 49 տուժած:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպի այդ շրջան տանող այդ հատվածում երթևեկությունը խախտվել է, դրա համար հատկացվել է երթուղային ավտոբուսներ, և գործի են դրվել այլ գնացքներ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Վթարի պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: