2023 դիտում
12:04 30-08-2014
Ո՞ւր և ինչպե՞ս... Ինջիղուլյանը երրորդ երկրում է
Մեկ տարի և 20 օր: Այսքան ժամանակ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է երրորդ երկիր: Լուրը Հակոբի եղբայրը իմացել է օգոստոսի 26-ին` Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունում: Ռազմագերու ծնողները դեռ կապ չեն հաստատել որդու հետ: Արցախի պաշտպանության բանակի զինծառայողը մոլորվել էր և հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը: 1991 թվականին ծնված շարքային զինծառայողը 2013-ի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով` հայտնվել է ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում: Դեպքից հետո Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Երևանի գրասենյակը միջադեպի մասին տեղյակ է պահել կազմակերպության Բաքվի գրասենյակին: 23-ամյա Ինջիղուլյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր: Մինչև բանակ գնալն ուսանում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Աշխատում էր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որպես դպիր: Մինչև զորակոչվելն ուներ առողջական խնդիրներ՝ աչքերի հետ կապված: Ծառայում էր Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանում։
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32964]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5129 դիտում
17:00 16-06-2014
Հակոբ Ինջիղուլյանը հարազատներին նամակ է փոխանցել, որում 5 տող ջնջված է. ի՞նչ կարող էր գրված լինել այնտեղ
6688 դիտում
16:14 29-08-2014
Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվել է 3-րդ երկիր
12222 դիտում
12:45 30-08-2014
3-րդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը զանգահարել է հարազատներին. նրա տրամադրությունը շատ բարձր է եղել
Այս բաժնից
757 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
748 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)