857 դիտում
09:41 17-10-2014
ՀՀ արտգործնախարարն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրենին
Հոկտեմբերի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Մարի-Պիեր Պուարիեին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 20-ամյակի օրերին և նշեց, որ հիմնադրամի գրասենյակը Երևանում այս տարիների ընթացքում լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական և հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ Մարի-Պիեր Պուարիեն ընդգծեց, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում, ինչը զգալիորեն նպաստում է երեխաների խնդիրների լուծմանը։ Տիկին Պուարիեն նախարար Նալբանդյանին տեղեկացրեց նաև իր այցի շրջանակներում Երևանում կայացած տարածաշրջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպման մասին:
ԱԳ նախարարը կարևորեց տիկին Պուարիեի այցի ընթացքում Երևանում տարբեր գերատեսչությունների հետ անցկացված քննարկումները՝ 2016-2020թթ. Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
2371 դիտում
15:49 24-12-2016
ՀՀ արտգործնախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրենին
6042 դիտում
23:22 29-05-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին
Այս բաժնից
805 դիտում
23:27 24-10-2024
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան
580 դիտում
22:08 24-10-2024
Տիգրան Մկրտչյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ գիտաշխատողներին
838 դիտում
22:00 24-10-2024
«Զանգեզուրի միջանցքի» մասով ՀՀ իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է․ Արմեն Ռուստամյան. aravot.am