211652_close_icon
views-count3881 դիտում article-date 16:11 16-02-2015

Չի բացառվում, որ ԲՀԿ-ականները հացադուլ և նստացույց սկսեն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, չի բացառվում, որ պիկետներ անցկացնեն: Ավելին, դիմեն նստացույցերի, հացադուլների: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նիստից հետո ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք նման խնդիր չունենք եւ հնարավոր է՝ քաղաքական այդ գործիքից էլ օգտվենք»,-նշեց նա: Հարցին, թե այսօրվա նիստի օրակարգում էլ ինչ հարցեր են քննարկվել, պատասխանեց, որ ընթացքում կտեղեկացնեն: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ, բացի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանից, ոչ ոք կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել: «Բայց տեղեկացնեմ, որ ամեն ժամ, ամեն րոպե շարժման գրասենյակներ քաղաքացիներ են մոտենում, իրենց զորակցությունը հայտնում եւ կուսակցությանը անդամակցելու ցանկություն հայտնում՝ սատար կանգնելու Գագիկ Ծառուկյանին»,- ավելացրեց Վահե Էնֆիաջյանը: Նշենք նաեւ, որ նիստը վարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, քանի որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է եղել: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը: Կուսակցության շարքերն արդեն լքել է Արագած Ախոյանը:

Նմանատիպ նյութեր