Իրաքի Մոսուլ քաղաքի վրա հարձակում է նախապատրաստվում
Ամերիկյան ռազմական ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ իրաքյան և քրդական ուժերը Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլի ուղղությամբ նախապատրաստվում են գրոհի:
Նշենք, որ այս պահին քաղաքը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ:
ԱՄՆ-ի ռազմական գլխավոր հրամանատարությունից հայտնել են նաև, որ գրոհը հնարավոր է իրականացնել ապրիլ-մայիս ամիսներին: Այդ գործողությանը կմասնակցեն 25.000 զինծառայող՝ վերապատրաստված ամերիկացի մասնագետների կողմից:
Վաշինգթոնում BBC-ի թղթակիցը հայտնել է, որ նման կերպով նախագծերի բացահայտումը մի տեսակ անսովոր է, բայց ԱՄՆ-ն վստահեցրել է, որ այս պահին իսլամական ուժերն այդ տարածքում միևնույնն է զիջում են իրենց դիրքերը: