Թուրքիայում 30-ից ավելի զինվորականներ են ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը «Հիսմեթ» շարժման գործունեության հետաքննության շրջանակներում միաժամանակ ձերբակալել է երկրի զինված ուժերի 1 բարձրաստիճան սպայի և 33 զինվորականների:
Թուրքական լօրատվամիջոցները հայտնում են, որ ձբոլոր ձերբակալվածները կասկածվում են Էրդողանի թիվ 1 թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավար «Հիսմեթ» շարժման հետ համագործակցելու մեջ:
Հետաքննության կարծիքով՝ բոլոր ձերբակալվածները ծայրահեղ շիա «Սելամ Թավհիդ» խմբավորման անդամներ են և կասկածվում են անօրինական գաղտնալսման, լրտեսության, պաշտոնական փաստաթղթերի կեղծմանմ ինչպես նաև կառավարությունը կործանելու փորձի և այլ հանցավոր գործերի մեջ: