Ավստրալիայում ալբինոս-ագռավ է հայտնաբերվել
Ավստրալիայում հայտնաբերվել է հազվագյուտ թռչուն՝ ալբինոս-ագռավ, որին ֆիքսել է լուսանկարիչ Բոբի Ուինտերսի ֆոտոխցիկը:
Ինչպես նշում են մասնագետները, պատմության մեջ հայտնի են մի քանի ալբինոս-ագռավներ: Գենետիկ մուտացիան, որի հետեւանքով այդ տեսակի ագռավներն ամբողջությամբ սպիտակ են, կրճատում է նրանց կյանքի տեւողությունը:
Մինչդեռ ավստրալական հազվագյուտ թռչունն արդեն 6-7 ամսական է: Գունավորման եւ վատ տեսողության հետեւանքով ալբինոսները խոցելի են գիշատիչների հանդեպ:
Ավստրալական ալբինոս-ագռավին տեղացիները հրեշտակ են անվանում եւ կերակրում: