211652_close_icon
views-count6239 դիտում article-date 16:39 26-07-2016

Էրդողանն ավելի ու ավելի է դառնում ավտորիտար իշխանության կողմնակից. Ֆեթուլլահ Գյուլեն

Թուրք ընդդիմադիր գործիչ և իսլամ քարոզող Ֆեթուլլահ Գյուլենը, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար գլխավոր հակառակորդ է համարվում, Էրդողանին մեղադրել է ավտորիտար ռեժիմ ստեղծելու ցանկություն ունենալու մեջ: Այդ մասին Գյուլենի հոդվածը հրապարակվել է New York Times թերթում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է. «Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում ես Էրդողանին միանշանակ քննադատեցի: Կառավարությունը պետք է խաղաղ ճանապարհով հասնի հաղթանակի, ազատ ու արդար ընտրությունների միջոցով, այլ ոչ ուժի: Եվ չնայած իմ բողոքներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով գնալով դառնում է ավտորիտար իշխանության մեծ կողմնակից, անմիջապես մեղադրեց ինձ ապստաբությունը ղեկավարելու մեջ»: Նա կրկին կոչ է արել չարտահանձնել իրեն Թուրքիային, որտեղ իրեն ոչ արդար դատաստան է սպասվում:

Նմանատիպ նյութեր