Բաղրամյան պողոտայում կիթառի, երգ-երաժշտության ժամ է
Բաղրամյան պողոտայում նախաճաշից հետո երգ-երաժշտության ժամ է:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, երիտասարդ ակտիվիստներն երգով ու կիթառի հնչյուններով իրենց կողմն են հավաքել ակցիայի մասնակիցներին եւ անցորդներին:
Երգում են ազգային-ազատագրական երգեր, որոնց ամենաուշադիր ունկնդիրներից են մեծ ու փոքր սերնդի ներկայացուցիչները: Այսօր եւս պողոտայում շատ են փոքրիկները, անգամ նորածինները, որոնց ծնողները սայլակներով պողոտա են բերում:
Ի դեպ, ակտիվիստներն աղբը հավաքել են, բայց աղբատար մեքենան այն չի տանում: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքվեցին, թե արդյո՞ք իրենք կարող են աղբատար մեքենա վարձել, ասաց, որ այն հատվածը, որտեղ ցույց է ընթանում, մեքենա չի կարող մտնել:
Արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։