Թուրքական օդուժը սկսել է հարվածել ԻՊ-ի դիրքերին
Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 F-16 կործանիչներ հարվածներ են հասցրել թուրք-սիրիական սահմանի մոտ տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հաղորդել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ ԻՊ 5 անդամներ նռնականետերից և «Կալաշնիկով» ավտոմատներից սկսել են կրակ բացել Քիլիս նահանգի սահմանային անցակետի վրա, ինչի հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, իսկ 2 հոգի վիրավորվել են, թուրքական կողմն էլ պատասխան հարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերին: