211652_close_icon
views-count2451 դիտում article-date 16:34 05-12-2015

Բրիտանական օդուժը նոր հարվածներ է սկսել հասցնել ԻՊ-ի դիրքերին

Մեծ Բրիտանիայի թագավորական ավիացիոն ուժերը սկսել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հարվածելու երկրորդ փուլը: Այդ մասին հաղորդում է BBC-ն: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս անգամ թիրախ են ընտրվել Սիրիայի արևելյան մասում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող նավթային հանքերը: Գործողություններն իրականացնում են Tornado և Typhoon մարտական ինքնաթիռները:

Նմանատիպ նյութեր