211652_close_icon
views-count2793 դիտում article-date 11:32 03-12-2015

Բրիտանական օդուժը սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերին պատկանող 4 «Տոռնադո» մարտական ինքնաթիռները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով բրիտանական իրազեկ աղբյուրներին: Կործանիչները օդ են բարձրացել Կիպրոսում տեղակայված ռազմաբազաներից մեկից: Ավիահարվածները սկսել են հասցվել անմիջապես այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանում քվեարկության արդյունքում արտոնվել է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիոն ուժերին միանալը: Որոշումը կայացվել է երկար ու թեժ բանավեճերից հետո, որի նախաձեռնությունը պատկանում էր վարչապետ Դևիդ Քեմերոնին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արդեն ողջունել է այդ որոշումը:

Նմանատիպ նյութեր