211652_close_icon
views-count1900 դիտում article-date 10:25 24-09-2015

Ռուսաստանը կարող է միջազգային կոալիցիոն ուժերից դուրս սկսել հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին

Ռուսական ուժերը կարող են սկսել օդային հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին՝ առանց միջազգային կոալիցիոն ուժերի հետ համակարգելու, եթե ԱՄՆ-ն չհամաձայնվի ընդունել Բաշար Ասադին՝ որպես դաշնակից, գրում է Bloomberg պարբերականը: «Ռուսաստանը հույս ունի, որ սթափ միտքը կգերիշխի, և Օբաման կընդունի Պուտինի՝ իրեն մեկնած ձեռքը, սակայն Պուտինը կգործի ամեն պարագայում»,-ասում է Կենտրոնական Ասիայում և Արևելքում ռուսական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ելենա Սուպոնինան: Իսկ ավելի վաղ Սպիտակ Տունը հայտարարել էր, որ պետք է վստահ լինի Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեջ:

Նմանատիպ նյութեր