211652_close_icon

Ուղիղ չորս տարի առաջ ՀՀ Նախագահի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count22886 դիտում article-date 19:22 01-11-2015
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում [url=https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1138429186184968?pnref=story]գրառում է[/url] կատարել, որը ներկայացնում ենք ստորև: Ուղիղ չորս տարի առաջ ՀՀ Նախագահի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ. նոր ժամանակների ու մարտահրավերների առջև՝ իրավապահ կառույցը արմատական բարեփոխումների կարիք ուներ: Եվ Գործը Հավատից էր սկսվելու՝ ոստիկանության դերակատարության ու ոստիկանի առաքելության հավատի ամրապնդումից: Շատ բան է արվել նոր ոստիկանության ձևավորման քառամյա ճանապարհին: Մեր տարածքը չափազանց փոքր է նույնիսկ բարեփոխման ուղղությունների թվարկման համար՝ ոստիկանության կառուցվածքային ու կադրային փոփոխություններ, օրենսդրական դաշտի և միջազգային գործընկերության բարեփոխում, արմատական վերափոխումներ մասնագետների պատրաստման և տեխնիկական վերազինման ասպարեզում, հանրային վստահության ամրապնդմանն ու քաղաքացու հետ համատեղ աշխատանքին ուղղված ծրագրերի իրականացում, նոր ստորաբաժանումներ, նոր համակարգեր, նոր համազգեստ… Իրոք՝ չթվարկենք, պարզապես դիտենք տեսանյութը, որը նույնպես արվածի մի մասն է ընդգրկում, մանրամասները թողնելով հանրության անաչառ գնահատմանը, իսկ ամբողջը՝ մեր ժամանակների ապագա ուսումնասիրողների արժևորմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր