211652_close_icon
views-count1705 դիտում article-date 19:52 14-11-2015

ԼՂՀ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի պատգամավոր Ռոշբլուանին

«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։ «Հարգարժան պարոն Ռոշբլուան, Արցախում ցնցված են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների լուրից: «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների եւ հազարավոր արցախցիների անունից ընդունեք մեր անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավն ու այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում աննախադեպ ահաբեկչության բոլոր զոհերի հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին: Ընդունեք նաեւ մեր հավաստիացումը, որ Արցախն ահաբեկչության դեմ պայքարում եւ համամարդկային արժեքների պահպանման ձգտումներում Ֆրանսիայի ժողովրդի անկեղծ բարեկամն է»,- ասված է ցավակցական հեռագրում։

Նմանատիպ նյութեր