211652_close_icon
views-count1037 դիտում article-date 11:54 07-12-2015

Վենեսուելայի ընդդիմությունը հաղթանակ է տարել ընտրություններում

Վենեսուելայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը: Ինչպես հայտնում է BBC-ն, այդ երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ազգային ասամբլեայում 167 պատգամավորական մանդատից 99-ը կստանա բլոկը: Իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցությունը կունենա 46 տեղ: Այսպիսով, վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ սոցիալիստները կորցրեցին խորհրդարանում մեծամասնության կարգավիճակը: Երկրի շատ շրջաններում ընդդիմության հաղթանակը ողջունվել է հրավառությամբ:

Նմանատիպ նյութեր