211652_close_icon
views-count4997 դիտում article-date 09:56 03-09-2016

ՄԹ–ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող ընկերությանը «քցել» են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին «քցել» են։ Նախկին վարչապետին պատկանող ընկերությունը ընկել է դատարանի դռները և փորձում է ետ վերադարձնել իր գումարը։ Այս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն 7 դատական հայց է ներկայացրել մի շարք ընկերությունների դեմ տարբեր դատարաններ։ Բոլոր դատական հայցերի պահանջը նույնն է՝ պատասխանողին պարտավորեցնել վճարել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի պարտքը և տույժ-տուգանքները։ Նշենք, որ 7 դատական հայցերով նախկին վարչապետի ընկերությունը փորձում է հետ վերադարձնել ընդհանուր 15 միլիոն դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր