211652_close_icon

Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Փոդեսթան Ռուսաստանին մեղադրել է իր փոստը կոտրելու համար

views-count2124 դիտում article-date 18:31 08-10-2016
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրարշավի ղեկավար Ջոն Փոդեսթան թվիթերյան էջում անդրադարձել է WikiLeaks-ում իր նամակների արտահոսքի խնդրին. «Ես այնքան էլ ուրախ չեմ ռուսների կողմից կոտրելու կապակցությամբ, որոնք ուզում են, որ Թրամփը հաղթի ընտրություններում»,- գրել է Պոդեստան: Նա նաև հավելել է, որ ինքը բավականաչափ ժամանակ չունի պարզելու՝ WikiLeaks-ի հրապարակած նամակներից որոնք են իսկապես իրենը, որոնք՝ կեղծ: Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է Փոդեսթայի նամակները, որոնցում խոսքը սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի դերի, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, միջուկային էներգետիկայի մասին է:

Նմանատիպ նյութեր