211652_close_icon

Հալեպի հումանիտար միջանցքներից մարդկանց տարհանման ուղիղ հեռարձակումը

views-count2240 դիտում article-date 13:51 20-10-2016
ՌԴ Պաշտպանության նախարարությունն ուղիղ հեռարձակությամբ ցուցադրում է Սիրիայի Հալեպ քաղաքից բնակչության տարհանումը, որն իրականացվում է այսօր հաստատված «հումանիտար դադարի» շրջանակներում։ Գերատեսչության կայքում 4 տեսախցիկներից արվող հեռարձակումներն են։ տեսախցիկները տեղադրվել են Կաստելլո ավտոմայրուղու արևմտյան հատվածում և Մաշարք անցակետում։ Գործընթացը տեսագրվում և ուղիղ հեռարձակվում է նաև անօդաչու թռչող սարքերի կողմից։ Հումանիտար միջանցքների շրջաններում տեսանելի են տասնյակ ավտոբուսներ ու ավտոմեքենաներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ հիվանդների, վիրավորների տարհանման համար։ Ուղիղ հեռարձակումները՝ հետևյալ [url=http://syria.mil.ru/syria/livecam.htm]հղմամբ[/url]։

Նմանատիպ նյութեր