«Իսլամական Պետության» շուրջ 1000 գրոհայիններ ժամանել են Մոսուլ` աջակցելու քաղաքի ինքնապաշտպանության ուժերին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 1000 գրոհայիններ Սիրիայի Ռաքքա քաղաքից ժամանել են Մոսուլ: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:
Ըստ հեռուստաալիքի ունեցած տվյալների` գրոհայինները տեղափոխվել են Իրաք` Մոսուլում գտնվող իրենց զինակիցներին աջակցելու նպատակով:
Այս պահին նրանք դիրքավորվել են Մոսուլի արվարձաններում: Բացի այդ, գրոհայինների նոր խմբում կան 180 մահապարտ-ահաբեկիչներ, որոնք կոալիցիոն ուժերի հարձակման դեպքում կտեղափոխվեն առաջնագիծ: