211652_close_icon

Թուրքիայում աշխատանքից հեռացվել է ավելի քան 10 հազար մարդ

views-count4631 դիտում article-date 18:50 30-10-2016
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն ու պաշտոնանկությունները։ Աշխատանքից հեռացվում են բոլոր նրանք, ովքեր կապեր են ունեցել Գյուլենական շարժման հետ։ Աղբյուրները նշում են, որ ավելի քան 10 հազար քաղաքացի հեռացվել է աշխատանքից։ Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության փորձի կազմակերպման մեջ մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը։

Նմանատիպ նյութեր