211652_close_icon
views-count4891 դիտում article-date 10:24 20-12-2016

Աղվան Հովսեփյանը մեղադրել է ոստիկանությանը և պատասխան ստացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը երեկ անուղղակի կերպով ՀՀ ոստիկանությանը մեղադրել է բնակարանային գողությունները բացահայտելիս անգործություն դրսևորելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան՝ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» քննչական կոմիտեի վրա. «Այդ կառույցի ղեկավարն իր կառույցից է խոսել: Ոստիկանությունը տարին ամփոփելիս կանդրադառնա իր աշխատանքներին»: Մեզ մնում է սպասել արդյունքներին՝ հույս ունենալով, որ հասարակության մեջ եղած կարծրատիպը, թե բնակարանային գողությունները կատարվում են «թաղայինների հետ համագործակցության արդյունքում», իրականությանը չեն համապատասխանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր